31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս, քանի որ 24-ժամյա ռեժիմով աշխատում եմ, հիմա ինչո՞ւ չեք նստում տանը․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը՝ բնակչությանը

Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը։

«Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով, թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ, քանի որ բժիշկ-վարակաբան եմ և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը։

Եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը…

Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Բժիշկներն էլ են ուզում տուն գնալ։

ՈՒ երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի։ Հետո չասեք՝ եկեք գործի, մենք վատ ենք….
Մտածեք, մի քիչ մտածեք…. Մենք մնացինք աշխատելու՝ հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»,-գրել է բժիշկ-վարակաբանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ