23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2020

«Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ եւ մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են   Արցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում կորոնավիրուսի հաղթարշավ է․․.ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական եւ միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը […]

Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդների մոտ 90 տոկոսը

Չինական իշխանությունները հայտարարել են, որ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ներկայումս հիվանդ է 5000-ից մի փոքր ավելի շատ պացիենտ։ 81 093 վիրուսակրից ապաքինվել է 72 703-ը, այսինքն՝ 89,65 տոկոսը։  

«Բավական է լայվով միտինգ անեք , գործ արեք, գործ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տարածաշրջանում նոր էր սկսվել կորոնավիրուսի համաճարակը՝ Հայաստանի ղեկավարությունը հույս ուներ թու թու թու անելով զերծ մնալ վարակի տարածումից։ Երբ ամբողջ Եվրոպան ու մեր տարածաշրջանի երկրները չեղարկում էին զանգվածային միջոցառումները, մեր իշխանությունը հանրահավաքներ էր կազմակերպում՝ հույս ունենալով պինցետով հատիկ հատիկ քաշել ու տնական օղիով ախտահանել […]

Կառավարությունն առաջարկում է վիրուսի հետևանքները չեզոքացնել տարատեսակ վարկերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Նա գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչեւ ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակը Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ […]

Հայփոստի անունից բանկային քարտի տվյալ են հավաքում, չհավատաք․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է․ «Ժող, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»,-նշել է նա: Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդ է տալիս հեռու մնալ ինտերնետ խաբեբաներից, այդ թվում Մոզամբիկից շահումների մասին տեղեկությունների տեսքով։

Արցախի իշխանություններին կոչ ենք անում նույնպես արտակարգ դրություն հայտարարել, և, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հետաձգել մարտի 31-ին նախատեսված ընտրությունները . «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական […]

Կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է

Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է: Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։ Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի