Կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է:
Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։
Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2 մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացե’ք տանը,
- սահմանափակե’ք շփումները,
- հետևե’ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,
- ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: