20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 13, 2020

Այ Նիկոլ ջան, անհատական պատասխանատվություն առաջին հերթին դո՛ւ պիտի ունենաս, որը չունես

Այ Նիկոլ ջան, խոսում ես մեր քաղաքացիների անհատական պատասխանատվությունից կորոնավիրուսին դիմագրավելու համար ու շատ ճիշտ ես անում, բայց անհատական պատասխանատվություն առաջին հերթին դո՛ւ պիտի ունենաս, որը չունես…. Ամբողջ աշխարհը պայքարում է էդ անտեր վիրուսի դեմ՝ արգելելով մարդկանց մասսայական հավաքները, դու գնում ես, մարզում մարդկանց հավաքում ես իրար գլուխ ու էս ծանր իրավիճակում դարձյալ մեր ժողովրդին […]

Վնգստացողներն ու լիզողները. Հրապարակ

Կարելի էր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ելույթներին հումորով վերաբերվել՝ դրանցում առկա հայհոյանքներն ու վիրավորական արտահայտությունները վերագրելով ժողովրդական բառուբանի նկատմամբ նրա սիրուն, կամ մանկական ինչ-որ տրավմաների, որոնք թույլ չեն տալիս կիրթ եւ գրական լեզվով շարադրել սեփական մտքերը։ Բայց այդ պարագայում հարկավոր է մոռանալ, որ խոսողը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որը, թվում է, պարտավոր է թաքցնել […]

Որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքները. Նիկոլ Փաշինյան /տեսաուղերձ/

Ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևելը, հո ոստիկան չե՞նք դնելու ասենք՝ ով որ իրար տեսնելուց համբուրելով է բարևում, բերման ենթարկենք», – ասաց նա՝ ավելացնելով, որ սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար։ Վարչապետն […]

Կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի. Փաստ

Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են: Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռեւս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, […]

Կանադայի վարչապետի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Քիչ առաջ BBC news-ը հայտնեց, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկուսացել է տանը. Մեծ Բրիտանիայից վերադարձած նրա կնոջ՝ Սոֆիի մոտ վարակի նշաններ են:  Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:    

Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա… Էկեք էս մի փռշտոցով էլ հավաստենք մեր ազգի բարձր իմունիտե՜տը, դըմփ-դըմփ թու … . 7or.am

Վարչապետ Փաշինյանը, այսպես ասեմ՝ ինքնատիպ պատկերացում ունի սուր-վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման, տարածումը կանխելու միջոցների մասին: Չափազա՛նց ինքնատիպ: Այ, օրինակ, աշխարհով մեկ արդեն տարածվել է կորոնավիրուսը, է՛լ ավելի սաստիկ տարածվել է դրա տարածման խուճապը: Իսկ մեր երկրի մշտահեղափոխական վարչապետն ասում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թու-թու-թու… Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է: Բայց տեսնում եմ, որ այդ «շունը» որ […]

Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. ԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի հիվանդանոցներում. Հրապարակ

Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի