07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքները. Նիկոլ Փաշինյան /տեսաուղերձ/

Ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևելը, հո ոստիկան չե՞նք դնելու ասենք՝ ով որ իրար տեսնելուց համբուրելով է բարևում, բերման ենթարկենք», – ասաց նա՝ ավելացնելով, որ սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար։

Վարչապետն ասաց, որ այսօր սպասում են լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ։

«Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված մեր հայրենակիցները, մեծ հավանակություն կա, որ նրանց մոտ աշխտորոշումը կլինի բացասական ու նրանց կուղեկցենք ետ իրենց տները», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքները։

«Մարտի 18-ին, 19-ին կրկին կանդրադառնանք այս թեմային, եթե լինի անհրաժեշտություն, էլի կերկարաձգենք», – ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ