19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2020

Եթե անկեղծ լինենք՝ ամեն ինչ իրո՞ք լավ է, «սքանչելի մարքիզա». Հրապարակ

Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն եւ այդ մասին բաց խոսում իր […]

Իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը. Հրապարակ

Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի […]

Պոե´տ, ԲԱՆԱԿԻ հարցերով քեզ մի քիչ լուրջ պահի: Դու հասկանու՞մ ես, որ բանակը հայկական ժամանակդ չի

Արցախում երկու զինվոր է զոհվել՝ խաղաղ պայմաններում: Ցավակցություններս զինվորների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին: Մեր բանակը՝ մեր ընկերների կյանքի գնով, նվիրումի և պայքարի գնով ստեղծված այն հզոր կառույցն է, որի ամրության, էլ ավելի զորացման համար մենք ամեն հնարավորը պետք է անենք: Նման դեպքերը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի են դարձել, անչափ մտահոգիչ է այս հանգամանքը, և լրջագույն […]

Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, պաշտոնյաներն արձանագրում են, թե հանցագործությունները ԶՈւ-ում նվազել են. Ժողովուրդ

Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում եւ արձանագրում են, թե զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից: Եվ ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, եւ, ըստ նախնական վարկածի, […]

2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել: Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն

Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է. 2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, […]

Փաշինյանը վաճառքի հանեց հեղափոխությունը. 168 Ժամ

Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ սկսված իշխանական քարոզարշավը հերթական անգամ ու առավել ցայտուն կերպով բացահայտեց մի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը։ Վաճառում է այդ նույն հեղափոխությունն իրականացրած հասարակությանը։ Վաճառում է՝ հեղափոխության անվան տակ հեղափոխության իրական նպատակների տապալման պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում […]

ՍԴ-ն հակահարված է պատրաստում. Հրապարակ

ՍԴ թերթի աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։ Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել եւ հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների […]

«Ասֆալտին փռեք» քննիչներին․ Հրանուշ Խառատյանը՝ բանակում զոհերի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին, հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա: Քննիչներն «անկարող» են միայն վերադասի ցանկությամբ: Այդ թվում նաև տարիներ շարունակ «անկարող» քննիչներ ունենալու համար: Այնքան մարդ է պարգևատրվել, մեդալ, շնորհակալագիր, պաշտոնի բարձրացում ստացել «անկարողության» […]

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հայաստանը  Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը երրորդն էին։ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար և հաղթանակ նվաճեց։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի