17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պոե´տ, ԲԱՆԱԿԻ հարցերով քեզ մի քիչ լուրջ պահի: Դու հասկանու՞մ ես, որ բանակը հայկական ժամանակդ չի

Արցախում երկու զինվոր է զոհվել՝ խաղաղ պայմաններում: Ցավակցություններս զինվորների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին: Մեր բանակը՝ մեր ընկերների կյանքի գնով, նվիրումի և պայքարի գնով ստեղծված այն հզոր կառույցն է, որի ամրության, էլ ավելի զորացման համար մենք ամեն հնարավորը պետք է անենք: Նման դեպքերը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի են դարձել, անչափ մտահոգիչ է այս հանգամանքը, և լրջագույն ուսումնասիրության, վերլուծության կարիք կա: Ամեն մի զինվոր մի տան անմար կրակ է, ամեն մի զինվոր հայրենի սահմանների խաղաղության մի հսկա սյուն է:

Հ.Գ. Իսկ դու՝ Նիկոլ, չսովորեցիր էլի, վիշտ հարգել, ցավակցել: Դու նույնիսկ մարդկային ողբերգությունն ես սեփական շահիդ ծառայեցնում՝ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, առանց իրավական քննության, ընդամենը մամուլում շրջանառվող խոսակցությունների հիմքով հայտարարում ես, որ պատճառը քրեական ենթամշակույթի մեջ է:

Դու հասկանու՞մ ես ինչ ես խոսում, դու ի՞նչ գիտես ինչ է եղել, դու հասկանու՞մ ես, որ էդ տղերքը ընտանիքներ ունեն, դու հասկանու՞մ ես, որ բանակը հայկական ժամանակդ չի, դու հասկանու՞մ ես, որ զինվորի կորուստը կրկնակի վիշտ է:
Պոե´տ, ԲԱՆԱԿԻ հարցերով քեզ մի քիչ լուրջ պահի: Գրում է ազատամարտիկ, լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ