04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2020

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ. hետևանքները շատ ծանր են լինելու. Արթուր Վանեցյան

2FF4CAEE-6B9A-46A2-97B2-CDCB91097CF0

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ԱԺ–ում երեկ տեղի ունեցած քվեարկությամբ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ։ «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,– ասվում է գրառման […]

Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ժողովուրդ

C7BD8FD6-700D-4230-9F23-9820B5B8107F

Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: […]

Իրավաբաններն ու իրավապաշտպանները դիմում են նախագահին

4936889

«ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի […]

Ժնևում քննարկվել է Լաչինում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը.Վ. Բալասանյան /տեսանյութ/

qnnakel-en-lachinum-adrbejanci-n170883-1

«Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին»,- Tert.am-ի եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք […]

ԱԺ-ում փետրվար ամսին 2 անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով

1581071469.9256_Արարատ

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։ Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը […]

Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով

68310a720ba469985_1280x720.thumb

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ -Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։ -Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը […]

«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով». Վարդան Այվազյան

Vardan-Ayvazyan-2

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է […]

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Բեռլինում կհանդիպի Անգելա Մերկելի հետ

f5e3d46c909e5f_5e3d46c909ea1.thumb (1)

Հաջորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», – տեղեկացրել է Դեմմերը։ Փաշինյանը Գերմանիա կայցելի փետրվարի 13-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի