25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2020

«Սերժ Սարգսյանը հողեր հանձնող չի, այլ ազատագրող է». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած անձին պետք է հրավիրեն ԱԱԾ ու ԱԳՆ և հորդորեն, որ նման հակապետական հայտարարություններ այլևս չանի:   Այն, որ Սերժ Սարգսյանը հողեր հանձնող չի, այլ ազատագրող է, դա ապացուցել է: Դուք ձեզ հարց տվեք, իսկ մենք ի՞նչ եք արել: Որպես վարչապետի […]

Ողբերգական վրաերթ Երևանում. դպրոցականը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր […]

Ամանորյա ճոխ ծախսերն ու վարչապետի արդարացումները, որքան կարելի է կեղծ հիմնավորումներ հորինել․ 168 Ժամ

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվում» փորձում էր արդարացնել Ամանորին պետական բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը։ Խոսքը 271 մլն դրամի մասին է, չհաշված, որ 326 մլն դրամ էլ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանը։ Նման ճոխ ծախսեր կատարելու նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց։ Հնչեցին բազմաթիվ քննադատություններ, թե ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում այդքան գումար հատկացնել ամանորյա միջոցառումների համար։ Այն ժամանակ […]

Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Արամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։ «Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Քննչական […]

Փնթի ու թափթփված կառավարում արդեն 2 տարի։ Մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության շրջան․ Հրապարակ

Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։ Բայց սրանք հունվարի 1-ից մինչեւ 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության […]

Ատելության արշավն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը իրականացրել է հետաքննություն։ Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, […]

«Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն»

Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հկ համահիմնդաիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։ Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» […]

Հանձնարարվել է ամեն գնով Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։ Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի […]

Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։ Նա, իմանալով այս հեռանկարի մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի