06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Արամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։

Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը։

Մենք համապատասխան միջնորդություն ենք իրականացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ անձին թույլ չի տրվում որոշումը կարդալ։ Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում։ Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել», – հայտարարեց Ամրամ Մակինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ