19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2020

Սթափվել է պետք, կանգ առնել է պետք

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:  Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:  Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»:  

Վարդան Պետրոսյանը դիմում է մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ […]

ԱնՁվերը ձՈՒն չի դառնա. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձնագնդիի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձնագնդի փարթիին»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն Իմ քայլը խմբակցության հետ հանդիպումից առաջ ձնագնդիով հարվածեց լրագրողներին՝ ավելի ուշ գրելով, որ այդկերպ շնորհավորել է առաջին ձյունը: «ԱնՁվերը ձՈՒն չի դառնա, անՁվերը , անՁվեր ա»,-գրել է Սիմոնյանը:  

Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է…

Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում  համոզված եմ ճանաչելով մեր դաժան  իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որեւէ  խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ  համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի  ընտանիքին, հարազատներին, ընկերներին,  ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է… Բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ  պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է…», – այս մասին գրում է Երեւանի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը

Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է Սատանայի կնիքով… Պառավներին հատուկ և հավատը պղտորող առասպելներից ամբողջովին հեռո՛ւ մնա: Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների […]

Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2

Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ամերիկյան դիվանագիտական նամակագրության այն հատվածները, որոնք հիմնականում վերաբերում էին 2008 թ. նախընտրական զարգացումներին, բուն ընտրություններին։ Այսօր հրապարակում ենք Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը։ Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահատականներ են ձևակերպված եղել […]

Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձի բարոյական «անմաքրությունը» այդ անձի՝ իր իսկ հանդեպ ունեցած զզվանքի վկայությունն է։ Ապուլեոս «Մետամորֆոզներ» Հ.Գ. Այլ կերպ՝ ինչքան շատ եք դուք ատում ինքներդ ձեզ, այնքան ցածր ու բարոյազուրկ եք դառնում։ Ինչպես ասում են՝ ինքդ քեզ չես խաբի»։

ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է 2 մլն դոլար պարգևավճար․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց:  Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի