26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2019

Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում

Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի:    Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:    Նախագիծը ներկայացնող Պաշտպանության […]

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:   Նա ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:   Դավիթ Անանյանի […]

Եթե հիմա կա կամք, ինչո՞ւ Մարտի 1-ի գործը չի բացահայտվում․ Վահագն Հարությունյան. Հրապարակ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար եւ նույն գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան եւ մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված […]

Վերջապես լուծվեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրության թնջուկը

Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]

Որտեղի՞ց է իշխանությունը «չաշխատելու» ժամանակ գտնում. Հրապարակ

Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ և ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել ևս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։ Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար։ […]

Իշխանության «պլան Ճ-ն». ի՞նչ է սպասվում ՍԴ դատավորներին. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 […]

Պետական պարտքի ավելացման թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերցնել հերթական վարկերը: Պետական պարտքը կավելանա եւս 131 միլիոն եվրոյով. Փաստ

Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։  Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։  Այսպիսով, վարկերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի