26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2019

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությւոնների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ […]

Հարգելի՛ պարոն նախարար, իրավական որոշակիության խնդիրը լուծեք. Գևորգ Պետրոսյան

Հանցագործը միշտ պետք է պատժվի, բայց մարդը պետք է պատժվի իր արարքի համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ քննարկումներին։ «Հարգելի՛ պարոն նախարար, իրավական որոշակիության խնդիրը լուծեք։ Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա, հետևողական, բայց լինի արդարացի և հիմնավորված։ Եվ հետո… քրեական ենթամշակույթ։ Եթե […]

Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր

«Լրատվական աճպարարությամբ զբաղվող Հանրայինի եթերում նայեցի նախկինների նախկինի` Կարապետյան Վլադիմիրի պատվերով նախկինների հետ «ոչ մի կապ չունեցող» Պետրոսի պատրաստած ռեպորտաժը Սամվել Ֆարմանյանի քրոջ մասին: Ի լուր աշխարհի հայտարեցին, որ գտել են դիպլոմների միջուկների փողեր, հայտնաբերել են Հայաստանի պատմության թիվ մեկ կոռուպցիոներին: Եվ ընդամենը հպանցիկ ասվեց, որ Սամվել Ֆարմանյանն այս գործը քաղաքական է համարում: Վերջ, մնացածը […]

«Սատանաները վիրուվար թռչելով՝ ախպեր ինք, ախպեր ինք, ախպեր ինք». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սատանաները վիրուվար թռչելով՝ ախպեր ինք, ախպեր ինք, ախպեր ինք» Գաբրիել Սունդուկյանը մի պիես ունի «Գիշերվան սաբրը խեր է», տարիներ առաջ մեծ դրամատուրգի անունը կրող թատրոնում ներկայացվեց այս պիեսը, նրանում մի հետաքրքիր պահ կար, երբ հերոսը երազ է տեսնում եւ հետո պատմում, այն մասին, որ […]

Վարչապետը տիկնոջ հետ մեկնում է Իտալիա 30 հոգանոց պատվիրակությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում […]

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում

Արդեն 1 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում, տեղեկացնում է shamshyan.com–ը: Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով […]

Համալսարանը չեն ավարտի, աշխատավարձ չեն ստանա. երկրորդ սերիա

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողներն, ովքեր արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին չեն մասնակցում, միջանկյալ քննություններին, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսած դասաժամերը չեն ավարտելու համալսարանը։ Ավելի կոնկրետ նույն կուրսում են մնալու։ «Իրավունքի» աղբյուրի տեղեկություններով Հարությունյանն ասել է՝ լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք […]

ԱԱԾ-ն մանրամասնում է՝ ինչու է արգելվել «Օրբելի» կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի