25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2019

Նոր սկանդալ. Կառավարությունը աշխատավարձերի բարձրացման սկանդալը չմարսած՝ նոր բարձրացումներ է արել

Նախարարների եւ այլոց աշխատավարձերը գաղտնի որոշումով կրկնապատկելու սկանդալը չմարսած կառավարություն նորն է արել։ Ըստ Hayeli.am-ի՝ կրկին գաղտնի որոշմամբ նախարարությունների տեսչական պետերի աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացրել են եւ նրանք ստանալու են 1 միլիոն դրամ։ Փոփոխության մասին դեռեւս չգիտեն նույնիսկ տեսչության աշխատակիցները։  

Թալանել են Կարեն Կարապետյանի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը […]

Փաշինյանը պատրաստ է պաշտպանել սեփական կարծիքը` ոտքերը մաքրելով ցանկացած գրված և չգրված օրենքի վրա. Նարեկ Սամսոնյան

Սերժ Սարգսյանի օրոք, ի տարբերություն ներկայիս իշխանության, քաղաքական դաշտում մերոնքականների ու ձերոնքականների բևեռացում չի եղել, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը: «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց դրա տուժածն էր, երբ շատերը նրան ասում էին, թե Սերժ Սարգսյանի գործակալն է: Շատ մարդիկ, ովքեր այսօր իր կառավարության մեջ են, իրեն մեղադրում էին […]

Շնորհավոր 700 հազար դոլարանոց ձեր Նոր տարին, հարգարժան հպարտ պողոսներ

ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը երեկ որոշել են, որ «կարգին» Հայկոն շուրջ 700 հազար դոլարով Նոր տարի պետք է անի Երևանում։ Ընդ որում, ամանորյա միջոցառումների կազմակերպումը պետք է իրականացնի 1 անձից գնման սկզբունքով, այսինքն՝ առանց մրցույթի։ Եվ որպեսզի հարգարժան պողոսները հանկարծ զոռ չտան երևակայությանն ու չմտածեն, թե սա շատ ուղղակի կոռուպցիոն ռիսկ կարող է պարունակել […]

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում. Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի մասին Թուրքիայի նախագահի հայտարարությանը։ Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Դիմելով Էրդողանին՝ պոլսահայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն […]

Արցախի հարցում Փաշինյանը էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան

«Արցախը Հայաստանն է և վերջ» խոսքերն ուղղված չեն ադրբեջանցիներին կամ աշխարհին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Երբ ասվում է՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», դա կապ չունի ադրբեջանցիների, ոչ էլ աշխարհի հետ, դա ղարաբաղցիներին ասված խոսքեր են, ոնց որ նրանց ասեն՝ «Արցախը Հայաստանն է ու ես եմ քո վարչապետը, քո […]

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:   Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 16-17-ը` հատկապես ցերեկն, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` […]

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ հակառուսական փաստաթղթին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի […]

Հայաստանի բյուջեն չպետք է ծախսվի Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հույսերն ու ընկճախտը բավարարելու

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մի քանի օրերին իմ կողմից խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարզիկի մասին ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆիլմի նկարահանմանն աջակցելու մասին որոշումը։ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան հնարքների և քաղաքական աճպարարության արդյունքում խնդիրը պետական բյուջեի նպատակային ծախսի տիրույթից տեղափոխվեց անձի ճակատագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի