04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ հակառուսական փաստաթղթին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։

Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։

Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ են քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուն, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։

Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ