16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2019

Ռիտա Սարգսյանը հաստատել է. մեկ տարի առաջ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են իր նռան հյութը. Հրապարակ

«Հրապարակը» անդրադարձել է մեկ տարի առաջ՝  հոկտեմբերի 18-ին «Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է» վերտառությամբ հրապարակմանը․ «Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ […]

6-րդ վարչությունը ֆեյսբուքյան գրառման համար ընկել է Վազգեն Մանուկյանի կնոջ հետեւից

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ […]

ԼԳԲՏ պաշտպանությունը չարյաց փոքրագույնն է: Ստամբուլյան կոնվենցիան ռումբ է ՀՀ ազգային անվտանգությանը. Հրապարակ

Անցած շաբաթ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի մասին փակ քննարկումից հետո հարցը շոշափվել է նաև նախօրեին տեղի ունեցած ՔՊ նիստում, որին մասնակցել է նաև վարչապետը։Պատգամավորների մի մասը կոնվենցիայի տակ «ոչ անկեղծ», «քողարկված» նպատակներ է տեսել, Փաշինյանն առաջարկել է ծավալուն քննարկում կազմակերպել այն ժամանակ, երբ բոլորը կարդան կոնվենցիան։ Իշխող ուժի թերթի աղբյուրները պնդում են, որ սեռական փոքրամասնությունների շահերի […]

Տհաճ անակնկալ Փաշինյանի սիրելի նախարարին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկ­սել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վար­չությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը: Օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաս­տել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բո­ղոքի ակցիա են իրականացնելու: ՀՅԴ-ն, ըստ […]

Խառնաշփոթ. գրիպի սեզոնին պատվաստանյութ չկա. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Թերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո […]

Ովքե՞ր են դեմ Ստամբուլյան կոնվենցիային. բորբոքված կրքեր, հրաժարականները կշարունակվեն. Փաստ

Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից: Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող եւ ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել: Վարչապետն ասել […]

Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է

Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրէի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Սիրաք 30:18,19  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի