23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2019

Հայաստանը ինտերնետային ազատության ցուցանիշներով առաջատարն է Ասիայում. «Freedom House»

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցային ազատություն ունեցող երկրների ռեյտինգային ցանկը: Հայաստանը եւս ներառվել է այս ցանկում՝ համացանցային ազատության 76 բալ գնահատման ցուցանիշով: «Freedom House»-ի մասնագետները ցանկը կազմելիս հաշվի են առել 3 գործոն՝ համացանց մուտք գործելու ինտերնետ հասանելիության խոչընդոտներ, կայքային սահմանափակումներ, օգտատերերի իրավունքների խախտումներ: «Հայաստանում շարունակվում են դրական փոփոխությունները՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից […]

Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք Հայաստանին վաճառում ենք նորագույն զինատեսակներ. Կալաշնիկով

Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մեզ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Կալաշնիկովն ասաց․ «Իհարկե, դա անհանգստացնում է այնպես, ինչպես Ադրբեջանին էլ […]

Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Այս մասին որոշումն ընդունվեց միաձայն: Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից: Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, […]

Վարչապետը դիմել է ոստիկանություն ֆեյսբուքում իրեն սպառնալու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն է դիմել ֆեյսբուքում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել են նրա գրասենյակից: «Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետը դիմել է ոստիկանության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Մոտի Քոենին՝ կապված Ֆեյսբուքում մի մարդու հետ, որը հրահրում է վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների սպանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Իսրայելի վարչապետը խնդրել […]

«Այ ադրբեջանցի վաստակներ … հանեք դրանց». թեժ կրքեր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը։ Դատարանի դիմաց ակցիա է ի պաշտպանություն երկրորդ նախագահի։ Նիստերի դահլիճում սովորականի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն ու ընդդեմ քաղաքացիները դարձյալ բախվել են: Այս անգամ դատական կարգադրիչները կարծես հրաժարվել էին դիտորդի կարգավիճակից. դուրս […]

Մանվել Գրիգորյանն իր բաժնետոմսերը փոխանցում է դատարանի հաշվին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը: Գրիգորյանը գրությամբ հայտնել է, որ իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ […]

Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․ «2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին: Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը… Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում […]

«… որ ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից»

Ինչու՞ է անհրաժեշտ բուհերում հայոց պատմության պարտադիր դասավանդումը։ Թեկուզ նրա համար, որ Հայաստանի ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից … Հ.Գ. Դպրոցում հայ եկեղեցու պատմության, իսկ բուհերում՝ հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը պետք է լինի պարտադիր։ #ՀայկըհաղթելուէԲելին Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ […]

Ինչ են խոսել Արարատ Միրզոյանն ու ՌԴ Պետդումայի խոսնակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ԱԺ-ից տեղեկացնում են, որ ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի