Այս իշխանությունը ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու. Հրապարակ
Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, […]