23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2019

Ֆելիքս Ցոլակյանը փոշմանե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանին

«Այո, ես եմ երաշխավորել,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ,  2018թ.-ի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի թիմի շարքերը համալրած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, ընդգծելով, թե որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում,-ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։ Ցոլակյանը համոզված է՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն ոլորտներն […]

Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան

Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք` տներ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերում, ռեստորաններ են կառուցում: Այս մասին լրագրողների դիտարկմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով. «Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ […]

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ տեղափոխվել է բուժզննության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: «Հետազոտման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր»,- ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, թե երկրորդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա: Վիրահատության ցուցում չի եղել:  

Նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էին՝ 98 պատգամավոր, դեմ՝1։

« ԱԺ-ում ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, դատվելու են պետական դավաճանության համար». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս հիշեք ԱԺ-ում բոլոր նրանք ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, հետագայում միանշանակ դատվելու են պետական դավաճանության համար։ Հ.Գ.Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին: Խրիմյան Հայրիկ»:

«Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել. Վերնատուն

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ:  Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ: Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և […]

Բերանը կպչուն ժապավենով կապել են, նետել Սևանա լիճ

ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են […]

Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել

Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: «Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի