19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2019

Այսօր շատերն են «գլխին տալիս» և ասում «էս ու՞մ ընտրեցինք», բայց ոչինչ, սա անհրաժեշտ փուլ է

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Նախորդ տարի, այս օրը հերթական անգամ տապալվեց սահմանադրական կարգը` շրջափակվեց ՀՀ ազգային ժողովը և դրանով փաստվեց, որ մեր երկրի «նորաթուխ» ղեկավարությունը ոչ թե նպատակ ունի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, այլ ուղակի ցանկանում է տոտալ իշխանություն ստանալ և վրեժ լուծել… վրեժ լուծելու գործընթացը քաղաքական հակառակորդներից սահուն կերպով անցավ […]

Ռուսական Life-ը՝ Փաշինյանի հայտնի սելֆիի մասին /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրահապատ միկրոավտոբուսից սելֆի է հրապարակել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպման մասնակիցների հետ, որն անցկացվում էր Երևանում։ Այս մասին գրում է Life-ը։ Բացի ՀՀ վարչապետից, կադրում երևում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: «Ճանապարհային սելֆի։ Այս […]

Ճգնաժամային տվյալներ. Ժամանակ

Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծում կան մի շարք խիստ մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2024թ. Հայաստանում կծնվի 25 հազար երեխա՝ այն դեպքում, երբ հիմա ծնվում է 37 հազար, Հայաստանում վերարտադրության գործակիցը 1,57 է, մինչդեռ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է, որ այն լինի […]

Հարցեր Գագիկ Ծառուկյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. Հարգելի պարոն Ծառուկյան, Ձեզ պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է չի հեռարձակվում լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը։ Հանրային լայն շրջանակներում առաջացել է հարցապնդում, մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր չհեռարձակվելը: Ելնելով հանրային հետաքրքրությամբ պայմանավորված հարցի կարևորությունից՝ խնդրում եմ հայտնել. Դուք, տիրապետելով ձեռնարկատիրական հմտություններին, […]

ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը՝ խորհրդարանի օրակարգում /Ուղիղ/

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին շարունակում է քառօրյայի աշխատանքները, օրակարգում 19 հարց կա։ Խորհրդարանը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, Սահմանադրական դատարան դիմելու մասին և այլ հարցեր: Ի դեպ, ըստ մամուլի՝ ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն ՍԴ նախագահի […]

Կոկորդիլոսագետի կրքերի զոհը. Հրապարակ

Արարատի մարզի Նորաշեն համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրությունների հողի վրա, երբ Գրիգորյանը, որի լիազորությունները մարզպետն օրերս դադարեցրեց, աշխատել էր ոչ թե մարզպետի համար, այլ «Իմ քայլից» մեկ ուրիշ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանի, ով այժմ պատգամավոր է։ Ատոմյանը նորաշենցու թոռ է և մտերիմ է Նորայր Գրիգորյանի […]

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է:ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը,ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն,տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  Վլադիմիր Պուտինի հետ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝  ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են  նախագահ Վ.Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը:Նրանք զրուցել […]

Միլիոնատեր դարձած հեռացել է, սրբել-տարել. Ժամանակ

ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով: Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից: Թերթին հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի եւս 3-4 մլն դրամ, թերեւս որպես պարգեւատրում: Համակարգում զայրացած են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի