18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2019

Ասում են՝ սպասենք, տեսնենք շեֆն ինչ է ասում

Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը Նապոլեոնն է, նրան գժանոց են տանում, Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը կին է, նրան գրանտ են տալիս, Երբ մի տղամարդ հայտարարում է, թե ինքը Սահմնադրական դատարանի նախագահն է, ասում են՝ սպասենք, տեսնենք շեֆն ինչ է ասում։ Աղասի Ենոքյան  

Մահացել է դերասան Սերգեյ Մաղալյանը

Այսօր, 70 տարեկանում կյանքից հեռացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը: Սերգեյ Մաղալյանը ծնվել էր 1948 թվականի օգոստոսի 6-ին, Թբիլիսիում: Սովորել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1984 թվականից Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր։ Նկարահանվել էր հեռուստասերիալներում։ Դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում  

Ինչպես է առաջացել Պիցցան

Պիցցայի նախատիպը ավելի քան 2500 տարեկան է: Նրա հայրենիքն է համարվում Հին Հունաստանը:Իհարկե այդ ժամանակ պիցցան չի ունեցել այն տեսքն ու համը, որին մենք սովոր ենք,այլ պարզապես եղել է կլոր, տափակ հաց՝ վրան տարատեսակ սննդամթերքներ: Դեռևս Պլատոնը իր «Հանրապետություն» գրառման մեջ հիշատակել է, որ տոներին պատրաստվել է հենց այս ուտեստը: Այն հայտնի է եղել Պլակունտոս […]

Որքա՞ն է նախարարների եկամուտը. Իրավաբան.net

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձիք: Իրավաբան.net-ը ներկայացնում է նախարարների, նրանց տեղակալների, օգնականների աշխատավարձերի չափերը: Նախարար-793 հազար 680 դրամ, Նախարարի առաջին տեղակալ-661 հազար 400 դրամ, Նախարարի տեղակալ-562 հազար 190 դրամ, Նախարարի գլխավոր խորհրդական-308 հազար 305 դրամ, Նախարարի խորհրդական-363 հազար 770 դրամ, Նախարարի առաջին տեղակալի օգնական-297 հազար 630 դրամ, […]

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես եւ արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում, եւ փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը: (Հռոմ. 1. 26,27)  Այսօր, մեր ժամանակակից աշխարհում այդ մեղքը ծայրաստիճան […]

Չգնանք այն մեծամասնության հետևից, որը գնում է դեպի անդունդ

Հետագան դժվար և ավելի դժվար կլինի: Քրիստոս գիտեր, թե ինչպես կլինի: Նա նախօրորոք զգուշացնում է, որ մենք իմանանք և պատրաստ լինենք, որպեսզի չգնանք այն մեծամասնության հետևից, որը գնում է դեպի անդունդ: Պավել պատրիարք

Կենտրոնի բնակիչները քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց աղբ են լցրել

Կենտրոն համայնքի բնակիչներն ի նշան բողոքի՝ այսօր Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց աղբի մեծ կույտ են լցրել: Նրանք բողոքում են, որ քաղաքապետարանը դե ֆակտո անգործության է մատնված եւ  21 օր աղբահանություն չի իրականացրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի