26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2019

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ: – Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի:  Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է: -Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որչեն անում, մասնավորապես` Արցախի   հարցում: -Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին:  Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել:  Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ: – Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞… -Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  […]

Ամոթ է: ԱԺ պատգամավորը խորհուրդ է տալիս կառավարությանը

ԱԺ-ում  2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ՝ պատգամավորներին կառավարության կողմից բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»,- գրել է նա։  

«Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն: Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ և՛ եղել սուր քննադատության թիրախում: Փորձել եմ […]

Ո՞վ էր իրավունք տվել խփել իմ որդուն, իրե՞նք էին մեծացրել. «Մարտի 1»- գործով տուժածների իրավահաջորդները ելույթ ունեցան դատարանում

Մարտի 1-ին դեպքերի ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նսիտի ժամանակ հայտարարեց, որ իր 33-ամյա որդուն գնդակահարել են մարտի 1-ին՝ իր և ժողովրդի ազատության համար։ «Երանի կտայի, որ խփեին Արցախի սահմանում, այլ ոչ թե՝ Երևանի կենտրոնում։ Ո՞վ էր իրավունք տվել խփել իմ որդուն, իրե՞նք […]

Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երեւանում. Գեւորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին

Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր օդով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումով բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան: «Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար եւ բեռնատար փոխադրամիջոցներին: Երեւանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ […]

Համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ. Փաշինյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի […]

Դա մանիպուլյացիա է, «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել. Լեւոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվում եմ, ես ինքս արդեն հինգ տարի է երեխա ունեմ եւ հասկանում եմ, թե ինչ ծանր է կրել երեխայի կորուստը։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին Վերանքնիչ դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Մարտի մեկի զոհերի ծնողների՝ դատարանում ունեցած ելույթներին։ «Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս […]

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի […]

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։   «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի