22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2019

«Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է». Արմեն Աշոտյան

Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այսօրվա Ազգային ժողովում մի շարք անհայտ պատգամավորներ կան, որոնք ասելիք չունեն և մանդատը իրենց զորություն չի տալիս քաղաքական օրակարգ ստեղծելու համար: ‹‹Քաղաքական օրակարգը ստեղծվում է գիտելիքով, փորձով, կապերով, բայց […]

«Հետաքրքիր է՝ արտգործնախարար Մնացականյանը Բոլթոնի հետ կզրուցի՞ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ արտգործնախարար Մնացականյանը Բոլթոնի հետ կզրուցի՞ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում, թե լուռ կունկնդրի Բոլթոնի հերթական դասախոսություն-պահանջը պատմական կաղապարներից հրաժարվելու մասին: Տեսնենք…»:

Պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս. Արմեն Աշոտյան

ՄԵՐ ՇԱՆՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար: Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը: Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնև բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա […]

Քոչարյանի գործը քննող դատավորը հրապարակեց ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդության մասով որոշումը: Խուդոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել: Դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթական չէ բողոքարկման:  

Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը՝ ձերբազատվելով փորձառու հրամանատարներից, պառակտում է թիկունքը՝ ամեն հնարավոր միջոցներով փաստացիորեն նպաստելով թշնամու հաղթանակին… Օր առաջ սրանց հրաժարականը կենսական առաջնահերթություն է մեր ազգի համար…»: Livenews-ի զրուցակիցը լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված