26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերըՆախիջեւանում կայացած թուրքադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ ՍփյուռքումԱյս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ:

– Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի: 

Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է:

-Տեր հայրի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանություններըորչեն անումմասնավորապեսԱրցախի   հարցում:

-Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին: 

Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել: 

Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ:

– Կարծում եքսահմանում պատերազմի վտանգ կա՞

-Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  այլ մեզ վրա գալու են ավելի քան կեսմիլիոնանոց բանակով, եթե ոչ ավելին: Նրանք հսկայական ուժով են գալու այս  անգամ, իսկ մենք դեռ նստելու խաղաղություն ենք խաղում իրենց հետ: Սա պետք է լուրջ մտահոգի մեզ ոչ միայն  Արցախում,  այլ բոլորիս Հայաստանում, որիդեմ է ուղղված թշնամու գերագույն նպատակը: Թշնամին Արցախով չի  գոհանալու, այլ փափագելու է Հայաստանը վերացնել քարտեզից: Ամերիկյան բանակում ծառայելով` մի քիչ հասկանում եմ այս գործողություններից: Հայաստանն ունի իր մարդկային մեծագույնռեսուրսները Սփյուռքում: 

Նախապես  առաջարկել եմ  ստեղծել համահայկական ռազմական  դրամահավաք ծրագիր, որը տարեցտարի  կկարողանա ստեղծել  հիմնադրամներ, առաջացած զինտեխնիկա, զինվորականների թոշակների բարձրացում,   Հայաստանի զինուժի  կուտակում եւ բազմացում, ընդհուպ  նաեւ սփյուռքահայ երիտասարդներից  կազմված բրիգադներ` ռուսահայ,  ամերիկահայ, կանադահայ եւ այլն,  մինչեւ իսկ կազմել բանակին կից Սփյուռքահայ 6-րդ կորպուս: 

Սա առիթ կլինի` նաեւ Սփյուռքը բերելու Հայաստան, երիտասարդներինխրախուսելով` կապելու մայր հողին, այնտեղ ամուսնացնելու,  զավակներ բերելու եւ տնտեսությունզարգացնելու: Ցավալի է, որ ներկա կառավարությունը,  փոխանակ ազգային նման ծրագիրն անմիջապեսկյանքի կոչի, զբաղված են մեր մեջ տարածելու ԼԳԲՏ-ի  «իրավունքները», մարիխուանան, եկեղեցու դեմարշավը եւ այլն: Ու սա  իմ մեծագույն հուսախաբությունն է,  որ  փոխանակ ազգային ոգի տարածելու` զբաղված ենք ԱՄՆ-ին եւ Եվրոպային  հաճոյանալով, ազգային  ոգին մարելով  եւ ռազմական ոգին փչացնելով: Մինչդեռ մեր միակ հույսն է Աստված երկնքում, եւ մեր միախմբված ու զորեղ ազգային ազգ-բանակը` երկրում, ոչ թե սեւերի սպիտակների բաժանման այս խայտառակությունը: 

– Ի դեպսեւերի մասինվարչապետի վերջին հրահանգներից մեկով հիմա «սեւազգեստների որս» է սկսվել:   Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Սեւազգեստների հալածանքը Հայաստանում նշանակում է, որ եթե դու ունես այլ կարծիք, որը չի համընկնում  իշխանության հետ, քեզ պետք է քաղաքական հալածանքների ենթարկեն, ձերբակալեն, բանտ ուղարկեն, ժամերով  հարցուփորձ անեն: Այս դեպքում, այսօրվա իշխանությունն ինչո՞վ է տարբերվում նախկինից: Ի դեպ, սիրելի ժողովուրդ,  անցած  տարվա մայիսից  մինչեւ հիմա ձեր գրպաններն ավելի՞ են լցվել,  ձեր վիճակը բարելավե՞լ է, ձեզնից ամեն մեկի վիճակն  այնքան լա՞վ է, որ կարող է  հանգիստ ճանապարհորդել կամ իր ընտանիքի  ապագան խորհել,  իհարկե` ոչ: 

Այսօր  Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում`  օրենքներ է սահմանում,   ինքն էորոշում, թե ով է  հանցագործ, ով` ոչ, եւ ինչպես պետք է կրի  հանցանքի պատիժը:  Սա ցույց է տալիս, որ երկիրը  տանում են միայն անհատական վրեժի,  հաշվեհարդարի մոլուցքի ուղղությամբ:  Ո՞ւր է այնքան քարոզված սերն ու  համերաշխությունը, ո՞ւր է հանդուրժողականությունը,  ո՞ւր է այսօր  մանավանդ թռիչքային տնտեսությունը, երբ  լուրերում տեսնում ենք միայն  քաղաքական դեմքերի բանտ  նստել-չնստելու լուրեր, ժողովներ, վեթթինգ եւ այլն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ