20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2019

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:   ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  

Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Գագիկ Սուրենյան

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:  

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը

ՀՀ ազգային ժողովը շարունակում է նախորդ շաբաթ մեկնարկած հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Խորհրդարանը կշարունակի քննարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության կդրվեն նաև նախորդ նիստին քննարկված մի շարք նախագծեր: Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումը և […]

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։ Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի