20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2019

Նիկոլ Փաշինյանի դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ. Իրազեկ քաղաքացիների միավորում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Այսպես, ժամը 8:40-ից. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: […]

Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո…ժողովուրդը պետք է լավ ապրեր…ու՞ր է: Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար…  Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր: Լավ հետո՞… Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: […]

«Լուսավոր Հայաստանն» ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաք է սկսել

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի  արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ «Լուսավոր Հայաստանից» հայտնում են, որ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների […]

Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողները միկրոֆոնների վրայից հանել լոգոն

Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողներն այսօր աշխատում առանց լոգոյի միկրոֆոններով: Այս հարցն ուղղեցինք հեռուստաալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Հաշվի առնելով այն, որ դատական նիստերի ժամանակ 5-րդ ալիքի նկարահանող խմբերը դարձել են ատելության խոսքի թիրախ, աննախադեպ այս իրավիճակը լուսաբանող մեր լրագրողներին այսօր առաջարկել ենք միկրոֆոնների վրայից հանել հեռուստաընկերության տարբերանշանը»,- ասաց Հ. Հարությունյանը:

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական: Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:   Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք… Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի […]

Խնդրում եմ՝ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում է: «Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի»:

Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականին Սահակաշվիլին, պատերազմի մեղքը գցելով Ռուսաստանի վրա, կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի»:

Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի. Փաշինյան /տեսանյութ/

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ. Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի