09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:

 

Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք…

Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի նույն ելույթում:

Գիտակցաբար, թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:

Գիտակցե՞ց արդյոք՝ ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ` եզրույթը:

Հ.Գ. Կարծում եմ՝ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները…»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ