20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2019

Սխալի ստարտի կոճակը սեղմել ենք: Մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է   հուտուների «Ինտերահամվե»  կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։ Նախաքաղաքացու օրը Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ […]

Հետհեղաոխական Հայաստանում աշխատավարձերի աճի տեմպը նվազել է

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով:

Զարթոնքում վիճաբանողները մետաղյա ձողերով, քարերով ու ձեռքերով հարվածել են միմյանց, համայնքապետի թոռը կրակել է «Վալտերր Մ-13» հրացանից. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից […]

Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև. ՀՅԴ

Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (psrc.am) հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր […]

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։  Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։  

Այսօր Մոսկվայում կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 15-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:  

Նիկոլ Բարեգութ. քաղաքագետը հեգնել է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր հանրագրում հեգնական գրառում է կատարել. «Դուրս եկա քաղաք, տեսնեմ թե էտ ինչի՞ համար են բերման ենթարկել Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Սամսոնյանին ու #SutNikol նախաձեռնության մնացած անդամներին: Իմ աչքով ամեն ինչ տեսա և համոզվեցի, որ ճիշտ են արել: Զարմանալին միայն այն էր, որ արդեն բաց են թողել բոլորին: Մինչդեռ դատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի