21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2019

Քննչական կոմիտեի բոլոր գործողություններն արժանի են միայն քննադատության. Բորիս Նավասարդյան

ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Սակայն, չեղավ հայտարարություն, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ նշեց. […]

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշենք, որ այսօր Մնացականյանը հանդիպելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:  

Այս միտումները գնալով ավելի վտանգավոր են դառնում

2019 թվականի ապրիլ ՀՀ ուժային կառույցների հիմնական առաջնահերթությունները • ԱԱԾ- ֆեյքերի դեմ որս / «հաջողության» մաստեր կլաս» • ՀՔԾ-նախկին ռեժիմի ներկայացուցիչների դեմ որս (ապաշնորհության մաստեր կլաս) • ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ -այն մարդկանց որս, որոնք գրառում են անում վարչապետի սրբության սրբոցին՝ ԱՍՖԱԼՏԻՆ։ • Մյուս ուժայիններ` ՀՆՉԵՂ անուն որոնելու քարքարոտ արահետներում Այս միտումները գնալով ավելի վտանգավոր են դառնում, այլակարծությունը […]

Մենք ունենք ծավալուն խնդիրներ, որոնց ուշադրություն չենք դարձնում, բայց Լոռու մարզից ուղղաթիռով հիվանդ ենք տեղափոխում /տեսանյութ/

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ահազանգում է՝ առողջապահական ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք մատնված են անուշադրության և առողջապահական ոլորտի գրեթե բոլոր հիմնարար հարցերը բարձիթողի վիճակում են: «Մենք ունենք մի որոշում, որը հղում է անում մի կանոնադրության վրա, որն արդեն ուժը կորցրած է: Այսինքն՝ մենք ունենք օդից կախված որոշում, ըստ որի գրեթե ոչ մի բան […]

Եթե վարչախումբը ջղակծկումների մեջ է ընկնում անգամ գրաֆիտիներից, ուրեմն շատ-շատ անհանգիստ է

Եթե վարչախումբը ջղակծկումների մեջ է ընկնում անգամ գրաֆիտիներից, ուրեմն շատ-շատ անհանգիստ է։ Ուրեմն տղերքը ճիշտ նշանակետին են խփում, ճիշտ բանաձեւ են գտել։ Ցավոք, երկրի ուժայինները Նիկոլ Փաշինյանի ձեռքը գնալով պատանդ են դառնում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով՝  #SutNikol նախաձեռնության այսօրվա ակցիային, որի արդյունքում մասնակիցնեին բերման են ենթարկել, գրառել է ֆեյսբուքյան հանրագրում:     

Սորոսից 1.000.000 դոլար ստացած «ազգասերների» խումբը խոսում է երիտասարդության անունից

Երեկ դիտեցի «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը այն մասին, որ «ՌԵՍՏԱՐՏ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մի քանիսը ամբողջ երիտասարդության անունից համարձակորեն հայտարարում են, թե «Երևանի պետական համալսարանում դեռ հեղափոխություն չի եղել»: Չեմ կարող ոչ հանդուրժել, ոչ լռել ու մի քանի բան չասել այդ առիթով: Տեսեք, թե ովքեր են այս օրերին իրենց իրավունք վերապահում խոսել ամբողջ երիտասարդության անունից: Մարդիկ, […]

Այս ուրբաթ

Սիրելի հայրենակիցներ. Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել: Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած […]

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը: «Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության եւ […]

Արթուր Վանեցյանի մայրը՝ նշանակվել է նախագահի օգնական

ԱԱԾ տնօրենի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Մարգարիտ Ազարյանին  նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- նշված է ՀՀ նախագահի այսօր ստորագրած հրամանագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի