25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2019

Հայկ Մարությանի մոտ «սեւերի» հանդեպ ատելությունը տարօրինակ մտասեւեռում է դառնում. Հրապարակ

Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և […]

Այս միջադեպը բացահայտեց շատ նուրբ ու խորը շերտեր. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած խայտառակ միջադեպը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։ Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն արժանացել է ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։ Այս միջադեպը բացահայտել է շատ նուրբ ու խորը շերտեր, որոնք վերաբերում են պետություն-քաղաքացի, իշխանություն-քաղաքացի հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է […]

Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Իտալիայում ՀՀ դեսպան

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։ Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող “Լեգա” […]

Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը. Չավուշօղլու

Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում […]

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։ Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Աշխատանքային այցի ընթացքում վարչապետն ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: […]

Պարոն վարչապետ, Ձեր թիմը` «վերնախավը» տառապում է կատարյալ դիլետանտիզմով․ Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկեղծ եմ եղել երեկ, այսօր ու վաղը… Ես ինձ խոսք էի տվել, որ պարտավոր եմ արտահայտվել` կիսվել իմ մտքերով… 1 տարի անց ուզում եմ վերլուծել նոր իշխանության աշխատանքը, քանի որ ես ու իմ ընտանիքն անձամբ ակտիվ մասնակցել ենք ցույցերին ու նաև խնդրելով մեր հետ բերել էինք Ազատության […]

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։      

Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախի կարգավորման հարցում

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախի կարգավորման հարցում։ Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։ Պատասխանելով դեմոկրատ Սենատոր Դուրբինի այն հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի