29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2019

Բաքուն սպասում է, որ կրկնի 2016թ. ապրիլը

images

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»: Այս մասին ասել է […]

Մանրամասներ զինվորի սպանությունից. կա ձերբակալված

Без названия (4)

2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական […]

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

50693464_354546038715090_3349840913378574336_n-1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախում լարված են՝ ֆորս մաժորի փորձ է արվում. Փաստ

Без названия (3)

Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում: Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս […]

Ազգային ժողովում սկսել են ազդել Պաշտպանության նախարարի նյարդերի վրա. Իրավունք

davit-tonoyan-1

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները: Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, […]

Արդեն պարզ է՝ Նիկոլը կառավարիչ չի, ինքը սրտացավ պոետ է

4E70C2AE-8E0C-45F5-8F4C-8EAD1C4260D2_w1023_r1_s

Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով: ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց ա: Ախր պարզ չի՞, որ դիսերտացիա ծախող կա, քանի որ առնող կա, առնող կա, քանի […]

Արցախի գեներալիտետի պաշտոնանկությունները «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում. Հրապարակ

RA President Serzh Sargsyan and other higher officials paid a visit to Yerablur Military Pantheon on the occasion of Army Day

Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված