02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մանրամասներ զինվորի սպանությունից. կա ձերբակալված

2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ