25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 13, 2019

Սրճարանի աշխատակիցները կանգնել են հոսանքի լարերի վրա. լարված իրավիճակ

«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»,- […]

Անձրեւանոցները պատրաստեք

Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:   Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է […]

Հակամարտություններն ու դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն. Երևանի պատասխանը Թբիլիսիին

Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:    «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, […]

Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն. քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել սրճարանների սեփականատերերին

Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», – հարց ուղղեց նա։   Վիկտոր Մնացականյանը նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։ «Մենք քննարկում ենք […]

Տարածաշրջանում եղած հակամարտությունները անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Հակամարտությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն, անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք, այսօր Երևանում Հայաստաի նախագահի հետ հանդիպմանն ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։   «Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին […]

Արմեն Աշոտյանն առաջարկում է Ազգային ժողովին

Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամաբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17): Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան […]

ԱԺ-ն ընդունեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր: Նշենք, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի