24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 5, 2019

Այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը և վիրավորանքը

– Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին: Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը: Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ […]

«Սորոսը»-ը նոր անուններ է հնչեցնում

Այսօր մամուլի ասուլիսում «Բաց հասարակության-հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ իրենց հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում ֆինանսավորել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ նախկին պատգամավոր, հակասորոսական Հայկ Բաբուխանյանին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։ «Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք համարել ենք կարեւոր, որոնց շրջանակներում էլ նշված եւ շատ մեծ թվով անձինք ֆինանսավորվել […]

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը հույս է ներշնչում: «Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան», – ասել է Դ.Տուսկը […]

Ումի՞ց են թաքցնում, ուզում էին այդ հրամանը սարքել ու դեմ տա՞լ մեզ. Նիկոլայ Ծատուրյանի առաջարկը

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ տարիներ առաջ դիմել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով ստեղծել մի համակարգ, որպեսզի խոշոր գործարարների շահույթի ընդամենը մի քանի տոկոսը տան թատրոններին, որի պարագայում պետության բեռը կթեթևանա։ Հասմիկ Պողոսյանը դրական էր արձագանքել այդ առաջարկին՝ միաժամանակ նշելով, որ այդ ամբողջ հաշվարկը դժվար է […]

Լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությունը

Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։ Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասին՝ կմշակի […]

Շատ վտանգավոր է. դրսից ֆինանսավորվող օտարերկրյա կառույցը քաղաքական հայտարարություններ է անում

«Հայաստանի անկախացումից հետո «Սորոս»-ային հիմնադրամները մտան  Հայաստան, որոնց նպատակն է քանդել հայ-ռուսական հարաբերությունները»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը: «Սորոս»-ի Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը  ասում է , որ  հեղափոխության սկզբում աջակցել են սիրո և համերաշխության հեղափոխությանը: Դրսից ֆինանսավորվող օտարերկրյա կառույցը այսօր քաղաքական հայտարարություններ է անում, սա շատ վտանգավոր է: Մենք ապագայում հասնելու ենք նրան, […]

Այ ժողովուրդ, ճիշտ հասկանանք իրար, ես աստված չեմ… ո՞վ էր Վազգեն Սարգսյանը /ֆիլմ/

Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «…Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղերական մահը ցնցեց ողջ հայությունը: Անսպասելի և բավականին արագ զարգացող իրադարձությունների ազդեցությունն անչափ ծանր էր մանավանդ նրանց համար, ովքեր Սպարապետի գաղափարներին ու գործունեությանը ծանոթ էին մոտիկից, ովքեր նրա հետ առնչվել էին տարբեր առիթներով, անմիջական շփումների միջոցով […]

Սիրտդ ուրիշի առջև անտեղի պետք չէ բացել

«Սիրտդ ուրիշի առջև անտեղի պետք չէ բացել: Միայն հազարավորներից մեկին է հնարավոր գտնել, ով կարող է պահել քո գաղտնիքը: Եթե ինքներս այն չենք պահպանում մեր ներսում, ինչպե՞ս կարող ենք հուսալ, որ այն պահպանված կլինի ուրիշի կողմից» : Սբ. Սերաֆիմ Սարովացի

10-ամյա աղջնակի մոտ «Սիֆիլիս» է ախտորոշվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբ Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։ Նշված նյութերը նախապատրաստվել են երեկ՝ մարտի 4-ին, Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա Ա. Մ.-ն, ում մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի