05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը և վիրավորանքը

– Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին:

Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը:

Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին կպցնում իմ և ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էին դնում և դագաղներ ֆռցնում:

Ո՞ւր էիք դուք բոլորդ: Ո՞ւր էին ձեր հուզական ելույթները, ձեր մտահոգությունները, ձեր քաղաքացիական և քաղաքական արիությունը:

Ասեմ: Այն, լավագույն դեպքում, սահմանափակվում էր անձնական զրույցներում կամ վայբերներում համերաշխության խոսքերով և կատարվածի ինտիմ դատապարտումով:

Այսօր էլ այդ ամենը շարունակվում է, որվհետև Հայաստանի հասարակությունը այդպես էլ չտեսավ, չլսեց և չկարդաց երկրի քաղաքական ղեկավարության կողմից այդ ամենի նկատմամբ գնահատականներ: Ո՞րտեղից տեսներ, եթե հենց այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը և վիրավորանքը:

Ո՞նց կարող էին նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:

Ատելության ջինը կարող եք նորից մտցնել և զմռսել շշի մեջ, եթե դադարեք կրկնակի ստանդարտների կիրառումը, եթե ամենաբարձր մակարդակով քննադատեք այն զարհուրելի արշավը, որ տեղի էր ունենում մեր երկրում անցյալ ապրիլից սկսած:

Սրբեք այդ կոկորդիլոսի արցունքները և ներողություն խնդրեք բոլորից:

Ատելությամբ, կեղծիքով և սպառնալիքներով ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ երկիրը կկառուցեք:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ