20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2019

Արարատ Միրզոյանը ժամանակին ասում էր՝ եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն վերահսկվում ԱԺ-կողմից, կարող են ճնշել ընդդիմությանը. Գորգիսյան

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն: Սամսոնյանն ընդգծեց, որ քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում: ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը. […]

Ստեփանակերտյան վարչախումբը գործում է կեւորկովյան հակահայ մեթոդներով. «Սասնա Ծռեր»

Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կեւորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում, նաեւ ասվում է. «Երեւույթից անմասն չէ նաեւ սպորտի ոլորտը:  2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գեւորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսվել է համակարգված հալածանք, որի պատճառը […]

Պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ. Մարուքյանն առաջարկել է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն: Այս առնչությամբ, Էդմոն Մարուքյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։ Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, […]

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը, և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի […]

Քանի դեռ մարզպետների մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան

Քանի դեռ մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզպետների պարգևատրման հարցին: Նա ընդգծեց, որ եթե պատկան մարմինները հայտնաբերեն խախտում, ապա ԲՀԿ-ն չի խորշի այդ խախտման իրավաբանական գնահատականը տալ: «Մենք շահագրգիռ ենք, որ ՀՀ բյուջեով ոչ մի ոչ նպատակային ծախս չկատարվի: Այս […]

Լարված մթնոլորտ՝ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում լարված մթնոլորտ է ստեղծվել, քանի որ մասնակիցները տարբեր կարծիքներով հանդես եկան աշխատակարգի վերաբերյալ: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պնդեց, որ նիստը անցկացվի երկու մասով: Այդ առաջարկը նիստը վարող ԵՊԲՀ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի կողմից չընդունվեց: Այնուհետև որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ նիստը պետք է անցկացնել փակ, սակայն դա էլ քվեարկության արդյունքում չընդունվեց: Ներկաներին խիստ […]

Ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման. Մակունց

Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով խորհրդարանական առաջին շաբաթը: «Թիրախավորվում են ոչ թե մարդիկ, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», – նշեց նա: Մակունցը կարևորեց այն հանգամանքը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի 11 հանձնաժողովից 3-ը գլխավորում են ընդդիմության […]

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:   Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]

Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն մտադիր է նոր խորհրդարանում հանդես գալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Լիահույս ենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիրների կողմից բարձրացվող հարցերին, և խնդիրները ԱԺ-ում կլուծվեն փոխըմբռնման, փոխհամագործակցության արդյունքում, քանի որ դրանից շահում է ՀՀ ժողովուրդը», – ասաց նա: Գևորգ Պետրոսյանը չունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի