15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն մտադիր է նոր խորհրդարանում հանդես գալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Լիահույս ենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիրների կողմից բարձրացվող հարցերին, և խնդիրները ԱԺ-ում կլուծվեն փոխըմբռնման, փոխհամագործակցության արդյունքում, քանի որ դրանից շահում է ՀՀ ժողովուրդը», – ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը չունի ավելորդ լավատեսություն, որ ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն կամ ընդդիմադիրները կողմ կքվեարկեն խորհրդարանական մեծամասնության բոլոր նախաձեռնություններին:

«Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ: ԲՀԿ-ի սկզբունքը մեկն է՝ գործել այնպես, ինչպես թելադրում է ժողովրդի շահը», – ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ