19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2019

Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարությունների վերածելը մեծագույն սխալ կլինի: «Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալն ու կրկին քաղաքականացնելը: Մեր ինստիտուցիոնալ ձեռքբերումներց մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պիտի շարունակել պահպանել», – նշեց Միրզոյանը: Խոսելով այս կառույցների […]

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր Մայրապետյանին վերաբերող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման […]

Երկրորդ անգամ մերժվեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը դատավորին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանին հայտնած ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը երեկ էր ներկայացրել երկրորդ միջնորդությունը, ինչի պատճառով էլ հետաձգվել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, […]

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և այն ապագայում պետք է ձևավորվի ապագայում ԱԺ-ից դուրս, հայտարարեց, թե ընդդիմության հարցերն իրենց գործունեության տիրույթում չեն և իրենք չեն որոշում՝ որտեղ կձևավորվի՝ ԱԺ-ո՞ւմ, թե՞ դրսում:   Մեր հարցին՝ կա՞ ընդդիմություն […]

Բոլոր հոռետեսական գնահատականներն իշխանության անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում. Արարատ Միրզոյան

Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ժողովրդի պահանջը լավ ապրելն է, ու եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն: ԱԺ […]

Ցանկացած պահի պատրաստ եմ. Գագիկ Ծառուկյանը նոր ելույթներ է խոստանում ԱԺ ամբիոնից

Սարքում եք Կիկոսի մահը, ո՞վ գիտի՝ 5 տարի հետո ինչ կլինի, լրագրողների հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է վերաբերում Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ՀՅԴ-ն նոր իշխանություններին կուղարկի տուն, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Մենք բոլորս գիտենք, որ պետք ա լավ լինի: Եթե մենք միասնական լինենք, մեր ծրագրերը իրականացնեք, ամեն ինչ լավ է լինելու, և […]

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։   Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:   Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» […]

Մի ուղիղ եթեր պարտք եմ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ՝ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք», – Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ մեխանիզմներով եք վերահսկելու ԿԲ-ին. Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին

ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:   «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց` արդյոք Թանդիլյանը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն տեսնում է: Ի պատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի