26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր հոռետեսական գնահատականներն իշխանության անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում. Արարատ Միրզոյան

Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ժողովրդի պահանջը լավ ապրելն է, ու եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել նման հայտարարությունը.

 

«Ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում, այլ ուզում եմ նման տիպի բոլոր պնդումների վերաբերյալ ասել, որ տարիներ շարունակ ՀՀ-ում եղել է արդարադատության, իրավունքի և ազատությունների խնդիր: Այս խնդիրներն էին, որ հասունացրին ու հնարավոր դարձրին հեղափոխությունը: Իշխանությունն արդեն լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ և արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Բարեփոխումների 2-րդ փուլ կա, որը տնտեսությանը պիտի վերաբերի և սոցիալական ոլորտին, որում իշխանությունը լուրջ փոփոխություններ պիտի անի: Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ է, որ այս իշխանությունն իշխանություն է: Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում», – ասաց նա:

Երեկ Aysor.am-ին տված հարցազրույցում Միքայել Մինասյանը նշել էր. «Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ