26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրորդ անգամ մերժվեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը դատավորին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանին հայտնած ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը։

Պաշտպանական կողմը երեկ էր ներկայացրել երկրորդ միջնորդությունը, ինչի պատճառով էլ հետաձգվել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ըստ գլխավոր դատախազության, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ