Ցանկացած պահի պատրաստ եմ. Գագիկ Ծառուկյանը նոր ելույթներ է խոստանում ԱԺ ամբիոնից
Սարքում եք Կիկոսի մահը, ո՞վ գիտի՝ 5 տարի հետո ինչ կլինի, լրագրողների հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է վերաբերում Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ՀՅԴ-ն նոր իշխանություններին կուղարկի տուն, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք բոլորս գիտենք, որ պետք ա լավ լինի: Եթե մենք միասնական լինենք, մեր ծրագրերը իրականացնեք, ամեն ինչ լավ է լինելու, և ժողովրդի սպասելիքներն իրականություն ենք դարձնելու», – նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ վայր չի դնում մանդատն ու զբաղվում բիզնեսով, Ծառուկյանը հակադարձեց.
«Եղբայր, Ծառուկյանը կուսակցության ղեկավար է»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է այս գումարման խորհրդարանում հանդես գալ ելույթներով, ինչպես դա արեց օրեր առաջ:
«Կասկածո՞ւմ եք դրանում, ցանկացած պահի, ցանկացած ոլորտի հետ կապված պատրաստ եմ մեր տեսակետը հայտնել», – ասաց նա: