20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 15, 2019

Սպասենք մեկ-երկու ամիս եւ հանրության կողմից կլինի այս ԱԺ-ի արդար գնահատականը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ ասաց. «Սպասենք մեկ-երկու ամիս՝ ոչ ավելի, եւ գնահատականը կլինի հենց հանրության կողմից, եւ դա կլինի արդար գնահատական: Եթե ես հիմա գնահատեմ, ապա կգնահատեմ այնպես, ինչպես գնահատում եմ այս շուրջ ինն ամիսների կառավարությանը: Այսինքն, ոչինչ չի փոխվել մեր երկրում: Կարելի […]

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:  

Սասուն Միքայելյանի որդին տիրություն է անում «Գոլդեն Փելես» հյուրանոցը. Նարեկ Մանաթաշյան

Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգեի լրագրողներ ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»: Գրառումից հետո համացանցում իրարամերժ տեղեկություններ տարածվեցին, որ Մանթաշյանը ՀՀԿ-ական է: Armdaily.am-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշեց, որ 2016 թվականի փետրվարի 3-ից դադարել է լինել ՀՀԿ անդամ՝ […]

Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ, կարծում եմ, դեռ երկար կմնա: Իսկ թե ինչու է դադարեցվել իմ եւ Լեւոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորումը եւ ինչու է փորձ արվում փակել այն, յուրաքանչյուրը կարող է իր համար ենթադրություն անել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել […]

Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին

168.am-ի  տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, […]

Պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա. Էնֆիաջյանը Թանդիլյանին ծաղիկներ է նվիրել

Անձական խնդիր չկա ու չի կարող լինել, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։   «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց […]

Եթե աշխարհը ձեզ ատում է

Հիսուս ասում է իր աշակերտներին. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն […]

Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, ամեն ինչ լավ է լինելու, բայց, ամեն ինչ վատ է. բողոքի ակցիա

Փողոցային առևտրով զբաղվող մի շարք անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա և այնտեղ իրականացնել առևտուրը։ «Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի