18 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2018

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է /տեսանյութ/

3C54EF27-FB63-41C7-88B0-80FA2C0ED813_cx13_cy0_cw75_w1023_r1_s

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ կտրուկ վատացել է, շտապօգնության աշխատակիցները տեղում են: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: «Նա հիմա դատարանի դահլիճում է, կարճատև ընդմիջում է հայտարարված: Ինքնազգացողությունը վատ է, բայց […]

Արթուր Վանեցյանը՝ փոխվարչապե՞տ

Artur-Vanecyan

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու է Ֆելիքս Ցոլակյանը: […]

Ի՞նչ եղանակ է սպասվում Հանրապետությունում

exanak_dzmer_copy_8.thumb

ՀՀ տարածքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց […]

Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյան

13.thumb

Կարող ենք հասկանալ քննչական մարմինների շահագրգռվածությունը, որ կա հանրային ակնկալիք իրենց գործողությունների նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ քննչական մարմինները պիտի արհամարհեն այն հանգամանքները, որոնք կարևոր են արդար քննության համար, այդ թվում` խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով ընտրություններից առաջ Aysor.am-ի և News.am-ի, դրանից առաջ էլ […]

Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության

66754-2

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, […]

Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ

Vahe-Hovhannisyan

Ընտրությունների նախնական  հետևությունները Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։ 1. Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս […]

Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի. «Սասնա Ծռերի» ուղերձը

Sasna-Crer3

Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության […]

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ժամանակի ընթացքում անկում կապրի /տեսանյութ/

index

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Ազգային Ժողովի արտահերթ  ընտրությունների արդյունքների մասին, փաստեց՝ թեև ընտրական գործընթացում եղել են որոշակի մանր թերություններ, այնուամենայնիվ, ընտրական գործընթացը անցել է ազնիվ և արդար մթնոլորտում: «Ընտրությունները և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ են»,-ասաց Բադալյանը: Բադալյանի խոսքով՝ խորհրդարանի հետ միասին լեգիտիմ են նաև իշխանությունը և ընդդիմադիր ուժերը.«Անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են […]

Գագիկ Սուրենյանը մտահոգ է

timthumb-1-4

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Մտահոգ եմ, ձյուն չի գալիս ու չի գալիս»։ Գրառումն ընթերցողների բուռն արձագանքների է արժանացել` ոմանք ուրախ են, որ ձյուն չկա, ոմանք էլ կիսել են Սուրենյանի մտահոգությունը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված