23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2018

Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին

«Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհածներին և ոչ մի բան չեղողներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի անձ չպարծենա Աստծո առաջ» :

«Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ տարակուսանք չունենանք. Հրանուշ Խառատյան

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ մենք տարակուսանք չունենանք, այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հրանուշ Խառատյանը։ «Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելու և դրանով ազդելու […]

ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք է

…..միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» […]

Անխնա կիրառել են վարչական լծակներ, «Իմ քայլը» դաշինքում լարված է. Իրատես

Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների եւ չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլեւ «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։ Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները […]

Պատասխան տալու ժամանակը. Հայոց աշխարհ

Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Թե դա ինչ կտա երկրի տնտեսության ու հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։   Մի բան պարզ է, որ արագ փոփոխություններ անիմաստ է սպասել։ Իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ հասարակության շրջանում ձեւավորված սպասումները չափազանցված էին, տրված խոստումները՝ ոչ իրատեսական։ Իշխանության եկած քաղաքական ուժերն ի վիճակի չեղան կատարել իրենց […]

Փաշինյան-մենատերը գյուտ է բոլթոնների համար. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխարեն նրան հետ գլորեցին 1991-ի առաջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական անոմալիաների գիրկը՝ բազմակի գերազանցելով մեր ամենահոռետեսական կանխատեսումները։   Ինչպես 1991 թվականին ՀՀՇ-ի առաջնորդը իրենով արեց ողջ քաղաքական դաշտը՝ ձեւավորելով սեփական ավտորիտար իշխանության հիմքերը, այնպես էլ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով նույն կերպ […]

Վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների. Հայոց աշխարհ

Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում․․․ Չես հոգնում օվսաննա ձոնել հայրենի քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ համապետական ընտրությունները։   Չէ՞ որ որոշ երկրներում ընտրությունները տքնաջան ու տաղտկալի աշխատանք են։ Պետք է տարիների ընթացքում ստեղծել տեղական կառույցներ, մշտապես աշխատել մարդկանց հետ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը…    Ո՛չ ստեղծագործական կայծ, մի խոսքով, ո՛չ էլ երեւակայության թռիչք. տաղտուկ։ Այլ բան է […]

Հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան

«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: «ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան […]

Ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան. Ժամանակ

Երեկ տեղի է ունեցել «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկ­վել է ապագա կառավարության ձևավորման հարցը:  Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշին­քի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնա­ծուներից ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված