23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2018

Այս ընտրությունները հեռու էին իդեալական լինելուց. Բորիս Նավասարդյան

«Մեր երկրի և պետականության համար ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն։ Ընտրություններն աննախադեպ էին այն առումով, որ քաղաքացիների կամքը մեր երկրում երբևէ այդքան համարժեք իրականացված չէր։ Բայց չի կարելի ասել, որ այս ընտրություններն անցել են առանց թերությունների, եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այս ընտրություններն ավելի հեռու էին իդեալական լինելուց»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի […]

Էրդողանն արձագանքել է խաղաղասեր Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Թուրքիայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։  «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանից օկուպացրած տարածքները»։ Անկարան նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։   

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան /ուղիղ/

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան։  Վերջիններս Քոչարյանին ազատ արձակելու պահանջով որոշեցին շարժվել ՀՀ Գլխավոր դատախազություն։ Ակցիային կարող եք հետևել  Henaran.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Ուրիշների առջև չպետք է բացահայտել

«Յուրաքանչյուրի հետ պետք է խոսել այն լեզվով, որը նա հասկանում է, և հավատացյալ մարդը ուրիշների առջև չպետք է բացահայտի այն մեծ ճշմարտությունները, որոնց ինքը հավատում է և որոնցով ապրում է, որովհետև ուրիշներն իրեն չեն հասկանա, քանի որ ինքը խոսում է մեկ այլ հաճախականության վրա, գտնվում է հոգևոր ալիքի, այսինքն` այլ հաճախականության վրա…»:  Սբ. Պաիսիոս Աթոսացի

Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել […]

Կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են դժգոհել. նրանց չի գոհացրել նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, համաձայն որի՝  ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրվեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ իրենք դեմ են ղեկը […]

Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը. Արմեն Բադալյան

««Իմ քայլը» դաշինքի 70 տոկոսը ստացել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե այդ դաշինքը։ Եթե հանում ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ մի գաղափարախոսություն չունի։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» չափավոր արևմտամետ է ընկալվում, բայց «Իմ քայլը» ոչ մի բան չի ընկալվում։ Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում […]

Դեկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 12-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Նկարիչների միության անդամներ  Գևորգ Քասաբյանը  և Մանոն Արմինե Ավետիսյանը:   ԹԵՄԱ՝  դեկտեմբերի 15-ին կկայանա Նկարիչների միության համագումարը. համագումարին ընդառաջ Նկարիչների միությունում առկա  տարաձայնություններն ու ներքին խմորումները:    Դեկտեմբերի  12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում.  սպասվող քաղաքական  հնարավոր զարգացումներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված