29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք է

…..միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» լինելու մասով, սակայն պետք է նաև արձանագրել, որ այս պառլամենտը հաստատապես «պատմական» է լինելու նաև երկու կարևորագույն խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով։

ա) Սահմանադրության փոփոխություն և նախագահական կառավարման անցման ապահովում։ Գործընթացը կուլիսներում արդեն իսկ պառլամենտի աշխատանքների մեկնարկի օրից կսկսվի, առժամանակ հետո «Օվերտոնի պատուհանից» այն կնետվի հանրության ենթագիտակցություն՝ մարսվելու, ադապտացվելու համար, որից հետո միս ու արյուն կստանա քննարկումների ու նախագծերի տեսքով։
բ) Այս պառլամենտը լուրջ անելիք կունենա «իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց» Դավիթ Շահնազարյանի նշած ֆորմատում։ Ինչ դրսևորումներ կունենա գործընթացը, այս պահին դժվար կլինի ասել, այնուհանդերձ, 88 պատգամավոր ունեցող ֆրակցիան շատ հարմար մեծամասնություն է միջազգայինների ձեռքին, որպեսզի վերջիններս հարկ եղած դեպքում ցուցանեն Փաշինյանին այս կամ այն որոշումը ընդունելու համար՝ որտեղ են ձմեռում խեցգետինները։

Միակուսակցական այս պառլամենտի հաջորդ հմայքն էլ այն է, որ այնտեղ չկա ընդդիմություն։ Քաղաքական փորձագետներից շատերը կարծում են, որ ՀՀԿ-ի 0,3 տոկոս չստանալը ամենևին էլ հենց այնպես չէր, այն ուներ երկու պատճառ.
ա) Եզրագծին պահել ՀՀԿ-ին ու «տանջել» նրան՝ վրեժ լուծել նրանից, ինչը հատուկ է երկրորդ նախագահին ճաղերի հետև «տարած», հայտնի գաղտնալսման ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր արտաբերած «իշխանին»։

բ) ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք էր. այն միակ գաղափարական, ինստիտուցիոնալ ընդդիմությունն էր լինելու, որն ընդդիմանալու էր թե՛ նախագահական համակարգին անցմանը, թե՛ Ղարաբաղի շուրջ մանիպուլյացիաներին…

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ