05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ տարակուսանք չունենանք. Հրանուշ Խառատյան

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ մենք տարակուսանք չունենանք, այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հրանուշ Խառատյանը։

«Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելու և դրանով ազդելու որոշումների ընդունման վրա», – ասաց Հրանուշ Խառատյանը։

Ազգագրագետը մտահոգ է՝ շատ լուրջ խորհելու անհրաժեշտություն կա, թե ինչպես պետք է զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա։

«Մեր հասարակությունն, իհարկե, փորձ ունի, փորձ ունի նաև ծանր հիասթափությունների, դրանք հաղթահարելու և դրանով ապրելու։ Էականն այն է, թե ինչպես է հանրային մեծամասնությունը կարողանալու ազդել։ Նիկոլ Փաշինյանը հիմա անընդհատ հայտարարում է, որ «Իմ քայլը» և հեղափոխությունը նշանակում է ժողովրդի իշխանություն։ Հիմա եթե նա ենթադրում է, որ ժողովրդի իշխանությունը բացառապես այդ մարդկանց քվեարկությունն է լինելու, մենք այդտեղ իսկապես մտածելու խնդիրներ ունենք», – նշեց Խառատյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ