07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ կտրուկ վատացել է, շտապօգնության աշխատակիցները տեղում են: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը:

«Նա հիմա դատարանի դահլիճում է, կարճատև ընդմիջում է հայտարարված: Ինքնազգացողությունը վատ է, բայց նիստը շարունակվում է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ