08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ ունի. «Սասնա Ծռերի» ուղերձը

Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։

Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։

Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ  ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքը անքննելի է և մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը։

Բարի երթ բոլորիս։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ