19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 3, 2018

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է […]

Սառցե շոուի պրոդյուսերը լքում է Հայաստանը նոր իրողությունների պատճառով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր, «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը հայտնել է իր դժգոհությունների մասին: «Արդեն չորրորդ տարին է, ծավալում ենք Հայաստանում գեղասահքի վերածննդին ուղղված գործունեություն. կազմակերպում ենք վարպետության դասեր, սառցե շոուներ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Երևանում արդեն չորրորդ տարին սառույցը «պատվում է» ոսկով. Կարծում եմ […]

Որքան կվճարի Փաշինյանը «լավության» դիմաց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը… Պատճառը՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է: Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, իսկ հետո նոր հավաքվել: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների […]

Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ /տեսանյութ/

«Ներդրումներ և հեղափոխություն, սրանք որոշ դեպքերում իրար հակասող երևույթներ են։ Նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն: Վերջին հայտարարությունները ասֆալտին փռելու, պատին ծեփելու ոչ մի դրական արդյունք չի կարող հանգեցնել և դժվար թե սրանով հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Հանրային դիվանագիտության» կենտրոնի փորձագետ […]

Դատարանում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. պաշտպան

«Ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը։ Տեխնիկապես երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, ու դեռևս դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ դեռ չենք իրականացրել»,- Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Երրորդ բողոքը, որը մուտք էր եղել հինգշաբթի օրը, այս պահի դրությամբ առանց քննության է թողնվել, ըստ էության միացվել […]

Հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա. Ժիրայր Սեֆիլյան /տեսանյութ/

«Սահմանապահ հատվածում մեր ժողովուրդը պետք է զինված լինի: Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի և հայ մարդը զենք  կրելու հնարավորություն պետք է ունենա: Զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից տարիներ շարունակ մեր հայ ժողովուրդը զրկված է եղել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և […]

ՀՀ կառավարությանն Արցախի դեմ դավադրության մեջ մեղադրող մարդիկ պետք է բացատրություն տան. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չհավատալ քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող սադրիչ հայտարարություններին, թե Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նա նշեց, որ քննադատությունն ընդհանրապես կարևոր է կառավարության համար, ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է, բայց չի […]

Դեկտեմբերի 5-ին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի